ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը

16:14     18 սեպտեմբերի, 2023

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։

Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։

«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։

Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։

 


© armedia.am