Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն․ Շառլ Միշել

16:14     19 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։

Devastating news coming from former Nagorno-Karabakh oblast today.

Military actions of Azerbaijan must be immediately halted to allow for a genuine dialogue between Baku and Karabakh Armenians.

— Charles Michel (@CharlesMichel) September 19, 2023


© armedia.am