Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։
Devastating news coming from former Nagorno-Karabakh oblast today.
— Charles Michel (@CharlesMichel) September 19, 2023
Military actions of Azerbaijan must be immediately halted to allow for a genuine dialogue between Baku and Karabakh Armenians.