ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ ԼՂ-ն պաշտոնապես Ադրբեջանի մաս է կազմում։ NEWS.am-ի հաղորդմամբ այսպես է դիվանագետը մեկնաբանել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ռուս խաղաղապահներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
«Իսկ ի՞նչ անել պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ի՝ Ադրբեջանի մաս ճանաչելու հետ»,-գրել է Զախարովան Telegram-ում։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ՌԴ-ն շփման մեջ է ադրբեջանական կողմի հետ: Նա ընդգծել է, որ Մոսկվան խորապես անհանգստացած է իրավիճակի սրմամբ։