Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը երեքշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի դեմ ռազմական գործողությունների չդիմելու իր խոստումը, և Բաքվին կոչ է արել դադարեցնել գնդակոծություններն ու վերադառնալ բանակցություններին, տեղեկացրել է Reuters-ը, փոխանցում է news.am-ը։
«Ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու Բաքվի խոստումը խախտվել է։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բերբոքը Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։