Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է մարտական ավիացիա

19:48     19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: 

«Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով», - ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am