Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը արձանագրել է շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբ է տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը ապաէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար»։