Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

21:12     19 սեպտեմբերի, 2023

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիային:

«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Միացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա X-ի իր էջում:


© armedia.am