Կառավարության մոտ իրավիճակը լարված է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

21:25     19 սեպտեմբերի, 2023

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Կառավարության շենքի առջև: Այժմ իրավիճակը լարված է: Կադրերում երևում է, որ ոստիկանական ուժերը նաև լուսաձայնային նռնակ են կիրառում քաղաքացիների դեմ, լսվում են նաև պայթյունի ձայներ:

Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները քիչ առաջ վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմեցին կառավարության շենքի մուտքի դիմաց։

Հիշեցնենք, որ այսօր՝ 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ: Ստեփանակերտում պարբերաբար միանում է օդային տագնապի ազդանշանը: 


© armedia.am