Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորների թիվը գերազանցում է 200-ը

00:35     20 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած  տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է  27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով որ վիրավորների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Նա նշել է, որ թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհիմնարկները, քանի որ նրանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։


© armedia.am