Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախում Ադրբեջանի սկսած լայնածավալ հարձակմանը աջակցություն է հայտնել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը բոլորի կողմից ճանաչվել է Ադրբեջանի հող և որևէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել։ Նա պնդել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողությունները սեփական երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» և կատարի մնացած խոստումները, փոխանցում է News.am-ը։