Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան ավիաչվերթների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական հանրապետություն թռիչքների արգելքը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ISNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
«Երբ տեղեկություններ ստացվեցին [Լեռնային Ղարաբաղում] ռազմական գործողությունների վերսկսման մասին, մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլ են տվել իրականացնել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։