Լեռնային Ղարաբաղի հայաթափման ծրագիր է. Թոմաս դե Վաալ

18:07     21 սեպտեմբերի, 2023

Եվրոպական Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Ադրբեջանի առաջ քաշած պայմաններում ոչ մի հայտ չի մնա Լեռնային Ղարաբախում ապրելու։ Այդ մասին նա հայտնել է BBC-ի հետ զրույցում։

Նա նշել է, որ հրադադարի պայմանները և բանակցությունները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի պայմաններին և էթնիկ հայերին թողնում անպաշտպան։

«Սա կարծես Ղարաբաղի հայերի Ադրբեջանից անջատվելու 35-ամյա, ոմանք կասեն մեկդարյա նախագծի ավարտն է։ Ցավոք, հավանաբար մենք տեսնում ենք մի ծրագիր, երբ ադրբեջանցիներն այնքան քիչ բան են առաջարկում Ղարաբաղի հայերին, որ նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, կհեռանան»,-ասել է նա։


© armedia.am