Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը

18:15     21 սեպտեմբերի, 2023

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:


© armedia.am