Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի․ Պեսկով

18:22     21 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի, և տարհանված խաղաղ բնակիչները վերադառնալու հնարավորություն կունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադարձի համար», - Պեսկովի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ռուսաստանցի խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները դուրս գան վտանգավոր շրջաններից։


© armedia.am