Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն իր X-ի էջում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով: