Բաքուն հայտնել է, որ դժվարություններ են առաջանալու Ղարաբաղի ինտեգրման գործընթացքում

17:23     22 սեպտեմբերի, 2023

Ղարաբաղի հայերի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին դժվար է լինելու, և պետք է պատրաստ լինել, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Panorama-ն:

«Երբ մենք խոսում ենք վերաինտեգրման մասին, նկատի ունենք Ղարաբաղի հայերի խաղաղապահ վերաինտեգրման մոդելը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին։ Դժվարություններ կլինեն, դա ոչ ոք չի ժխտում։ Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական տեսլական, այն մեզ թույլ է տալիս առաջ շարժվել վերաինտեգրման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք պետք է իրատես լինենք՝ կլինեն մարդիկ, ում դա դուր չի գա և չեն ընդունի, և մարդիկ պետք է ընդունեն դա և հարգեն: Կան որոշակի պարտավորություններ և պարտականություններ, որոնք պետք է հաշվի առնել իրավունքները պաշտպանելիս: Կարող են լինել այնպիսիք, ովքեր չեն ընդունի դա և կնախընտրեն ապրել այլ երկրում: Սա նրանց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,-ասել է Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում։


© armedia.am