Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը

19:40     22 սեպտեմբերի, 2023

Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ զորախմբի Տելեգրամյան ալիքը։

 «Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը ՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, հակատանկային կառավարվող հրթիռ եւ շարժական զենիթահրթիռային համալիր»,– ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է News.am-ը։ 


© armedia.am