Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում. տեղեկատվական շտաբ

22:02     22 սեպտեմբերի, 2023

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

«Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:

Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


© armedia.am