ՌԴ խաղաղապահները 50 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Ստեփանակերտ

11:01     23 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մարդասիրական բեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, այս պահին ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ պարենային պաշարներ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

Զորախմբի մոտ են գտնվում տարածաշրջանի 826 բնակիչ, այդ թվում՝ 440 երեխաներ, որոնք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները»,- նշված է հաղորդագրության մեջ։


© armedia.am