ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։
«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը սահմանամերձ շրջաններում», - ասել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը նշում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում։