Ժամը 13:00-ին Կոմիտաս 38 հասցեից կմեկնարկի իրազեկման երթ․ Ազգային կոմիտե

12:57     23 սեպտեմբերի, 2023

Հանրապետության փողոցից մեկնարկեց Արցախի ճակատագրով երիտասարդների իրազեկման ակցիան: Հայտնում է News.am-ը՝ հղում անելով Ազգային կոմիտեի տելեգրամ ալիքին:

Ժամը 13:00-ին Կոմիտաս 38 հասցեից կմեկնարկի իրազեկման երթ:

Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ  «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։


© armedia.am