Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

15:27     25 սեպտեմբերի, 2023

Իվանյանում (Խոջալու) հերթական բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Panorama.am-ը։ 

Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։


© armedia.am