ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՄԱԿ-ը շատ ուշադիր հետևում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժերին, և մենք շատ մտահոգված ենք տեղի ունեցածով։ Մենք պատրաստ ենք ... գնահատել մարդասիրական կարիքները և օգնություն տրամադրել տուժած մարդկանց... Մենք պատրաստ ենք աջակցել օգնության ջանքերին»,-ասել է Վելուչին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստիպել քաղաքացիական բնակչությանը լքել իրենց տները և ապահովել բնակիչների անվտանգությունը: