Անհրաժեշտ է հրատապ միջազգային մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են։ Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել։