Տրանսպորտ չունեցող արցախցիներին ՀՀ տեղափոխելու համար Ստեփանակերտում գործում է հատուկ խումբ

19:11     26 սեպտեմբերի, 2023

ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են ցուցակագրվել սեպտեմբերի 26-ի ժամը 16։00–ից` մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցում գործող աշխատանքային խմբին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում ենք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,– նշված է հայտարարության մեջ։

 


© armedia.am