ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներում շարունակում է Հայաստանի հետ շփումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելուն ուղղված բոլոր պայմանավորվածությունները հետագայում էլ կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։