Արցախի պատմությանն առնչվող հնատիպ գրքերն ու հազվագյուտ վավերագրերը Մատենադարանում են

18:00     27 սեպտեմբերի, 2023

Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

«44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են մաշտոցյան Մատենադարան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար, այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։ Բոլոր բնօրինակները մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։

 


© armedia.am