Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը։
«Բայց նախ՝ պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, եթե Հայաստանը հույսը դնում է ԱՄՆ-ի վրա, «ինչպես, ընդհանուր առմամբ, ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա, հավանաբար, լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես էր Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում իրենք ձգտում էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից հեռու գտնվող աշխարհի տարածքներում»։
«Այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ ու շատ աննախանձելի է»,- եզրափակել է նա։