Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքները

15:00     28 սեպտեմբերի, 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Աթանեսյանն ավելի վաղ ասել էր, որ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա` դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ։


© armedia.am