Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Ղարաբաղից Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ ՏԱՍՍ-ը հղում է արել Մնացականյանի շրջապատից աղբյուրին։
«Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- ասել է գործակալության զրուցակիցը։