Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ

21:19     29 սեպտեմբերի, 2023

 Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 97 հազար 735 անձ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Հակարիի կամուրջը հատել է 20 հազար 609 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 74 հազար 382 անձ։


© armedia.am