«Խոսքի ազատությունը իրավունք չի տալիս վիրավորել մուսուլմանների կրոնական զգացումները». Դավութօղլու

10:54     18 հունվարի, 2015

Խոսքի ազատությունը իրավունք չի տալիս վիրավորել մուսուլմանների կրոնական զգացումները: Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի նոր համարում Մուհամեդ մարգարեի հերթական ծաղրանկարները, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Նման ծաղրանկարների տպագրումը կոպիտ սադրանք է: Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորելու ազատություն», - նշել է Դավութօղլուն և հավելել՝ «մենք չենք կարող թույլ տալ վիրավորել մարգարեին»:


© armedia.am