Փետրվարի 2-ին Պեկինում տեղի կունենա ՌԴ, ՉԺՀ և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Վան Իի և Սուշմա Սվարաջի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Բանակցությունների թեման և մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Սակայն կարծիքներ կան, որ կքննարկվեն ՌԴ նկատմամբ պատժամիջոցները (որոնց դեմ են արտահայտվել Հնդկաստանն ու Չինաստանը), ինչպես նաև չին-հնդկական սահմանային խնդիրը:
31-ին, որտեղ մտադիր է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել չին ղեկավարության հետ: Սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան` 2014թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր կառավարության իշխանության գալուց հետո: Ընտրություններից հետո, արդեն սեպտեմբերին Հնդկաստան այցելեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը: Այդ ժամանակ կողմերը պայմանավորվեցին «ամենակարճ ժամկետներում կարգավորել սահմանային վեճերը», որոնք մնում են չին-հնդկական հարաբերությունների առավել բարդ հարցերից մեկը:
Հիշեցնենք, որ հնդիկիները չինացիների հետ սահմանային խնդիրների վերաբերյալ բանակցություններ են անցկացնում 1980-ականներից ի վեր, սակայն ոչ մի առաջընթաց դեռ չի արձանագրվել: Ավելին, անընդհատ արձանագրվում են չինական կողմից սահմանը խախտելու դեպքեր: Միայն անցյալ տարի չին սահմանապահները չին-հնդկական սահմանը խախտել են ավելի քան 300 անգամ:
2013թ. երկու երկրները համաձայնագիր ստորագրեցին սահմանի վրա ռազմական համագործակցության մասին, ինչի նպատակն էր թուլացնել լարվածությունը փաստացի վերահսկողության գծի երկայնքով, որը դե-ֆակտո չին-հնդկական սահմանն է հանդիսանում: Այն ունի ավելի քան 4000կմ երկարություն: 1996թ. կողմերը համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն «պետություններից ոչ մեկը չի կարող գործողություններ ձեռնարկել դրա վերանայման համար»: