Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հրավերը՝ ուղղված ՀՀ նախագահին՝ մասնակցելու Չանաքքալեի (Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber.am լրատվական կայքը, Մահչուփյանը կարևորել է Թուրքիայի նախագահի այդ քայլը՝ նշելով, որ Չանաքքալեի (Դարդանելի) ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են ոչ միայն թուրքեր՝ այլև հայեր: Ըստ Մահչուփյանի՝ ՀՀ նախագահը գոնե պետք է ներկայացուցիչներ ուղարկի Թուրքիա՝ ի պատասխան հրավերի, եթե վերջինս կապ է զգում ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայերի հետ:
Նշենք նաև, որ Էթյեն Մահչուփյանը խուսափել է 1.500.000 հայերի սպանդը Ցեղասպանություն անվանելուց՝ այն որակելով` որպես «հայերի տեղահանություն»: