Հունվարի 18-ին իսրայելական օդուժը ռմբակոծել է Հզբոլլահի գրոհայինների դիրքերը սիրիական Էլ Կունեյտրա քաղաքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իսրայելական սահմանին մոտ գտնվող սիրիական այս քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել են Հզբոլլահի 6 գրոհայիններ: Զոհերի թվում են նաև Հզբոլլահի ռազմական թևի նախկին հրամանատարի որդին` Հզբոլլահի հատուկ ծառայության հրամանատար Ջիհադ Մուղնիյան եւ Հզբոլլահի դաշտային հրամանատար Մոհամմեդ Իսան: