Հնդկաստանում դելֆիններն անհատականություն են, իսկ տրանսգենդերնեն էլ ճանաչվել են որպես երրորդ սեռ

15:59     20 հունվարի, 2015

2014թ. ապրիլին Հնդկաստանի Գերագույն դատարանն ընդունեց երրորդ սեռի գոյությունը: Այս մարդիկ, որոնք իրենց ոչ կին են համարում, ոչ էլ տղամարդ, հնարավորություն ստացան իրենց անձնագրերում նշել, որ պատկանում են երրորդ` անորոշ սեռի, ինչպես նաև ստացան սոցիալական արտոնություններ, որոնցից օգտվում են Հնդկաստանի այլ փոքրամասնությունները, դրանք վերաբերվում են կրթությանը, բուժօգնությանը և աշխատատեղերին:

Վերջերս այսպիսի մի անձնավորություն` Մադհու Կիննարը, հաղթանակ տարավ Չհատտիսգար նահանգի 150-հազարանոց Ռայգարհ քաղաքի քաղաքապետի ընտրություններում և դարձավ Հնդկաստանի պատմության մեջ առաջին տրանսգենդեր-քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Հարավային Հնդկաստանում տրանսգենդերները հիմնականում պատկանում են անձեռնմխելիների` հիջրաների կաստային: Այս կաստայի ներկայացուցիչները կազմում են Հնդկաստանի բնակչության 16-17%-ը:

Վերջերս էլ Հնդկաստանի Շրջակա միջավայրի և անտառտնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ դելֆիններին տրվել է «մարդկային ցեղին չպատկանող անհատականությունների» կարգավիճակ, և երկրում արգելվել են դելֆինարիումները: Նախարարն արգելել է գերության մեջ գտնվող դելֆինների մասնակցությամբ ելույթները:

Հնդկաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց դելֆինների առանձնահատուկ ինտելեկտը, որոնք ունեն իրենց լեզուն և կարող են միմյանց հետ հաղորդակցվել:


© armedia.am