Երեքշաբթի տեղի ունեցած "Երկրում իրավիճակի մասին զեկուցում" ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի առաջ, հայտարարել է, որ Ռուսաստանը հայտնվել է "մեկուսացման մեջ" և վերջինիս տնտեսությունը ուկրաինական քոսի պատճառով "փլուզված" վիճակում է: Մինչդեռ ըստ ԱՄՆ նախագահի՝ ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ կողմից դրսևորված քաղաքականությունը ցույց է տալիս "կայուն է և անդրդվելի" հաստատակամություն: Ինչպես հայտնում է "Ամերիկայի ձայնը", ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնավորապես նշել է.
"Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, համաձայն որի՝ մեծ տերությունները իրավունք չունեն սպառնալ փոքրերին: Սա է պատճառը, որ մենք հակազդում ենք ռուսական ագրեսիային, օգնում Ուկրաինայում ժողովրդավարության զարգացմանը և աջակցում մեր ՆԱՏՕ դաշնակիցներին: Անցած տարի մենք դժվար գործ կատարեցինք մեր դաշնակիցների հետ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսատսնի դեմ, մինչդեռ ոմանք Պուտինի ագրեսիան համարում էին նրա ուժի և ռազմավարական վարպետության դրսևորում: Այսօր Ամերիկան ուժեղ է և միահամուռ իր դաշնակիցների հետ, միչդեռ Ռուսաստանը մեկուսացված է, իսկ ռուսական տնտեսությունը գտնվում է փլուզված : Հենց այսպես է ԱՄՆ կյանքի կոչում իր առաջնորդի դերը՝ առանց դատարկ սպառնալիքների, բայց մշտական և անդրդվելի հաստատակամությամբ" ,- նշեց է ԱՄՆ նախագահը: