ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտադիր է ընդլայնել ուկրաինական զինված ուժերի հետ համագործակցության ծավալները՝ լրացնելով արդեն գոյություն ունեցող ձևաչափը նոր ծրագրերով: Այս մասին հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը: Վերջինս նշելէ նաև, որ ներդրվող ծրագրերի շրջանակում ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն արդյունավետ կերպով առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին հենց պատերազմի դաշտում, հակազդել ծանր հրետանուն և այլն:
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակի բարեփոխման շրջանակներում համատեղ ծրագիր մշակելու նպատակով չորեքշաբթի օրը Կիևում հանդիպում էր տեղի ունեցել Ուկրաինայի ռազմական ղեկավարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարության միջև: