Իրանը ցանկանում է վերականգնել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմը

12:21     26 հունվարի, 2015

Իրանը հույս ունի Վրաստանի հետ վերականգնել առանց վիզային ռեժիմը: Այդ մասին հայտի է դարձել Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլիի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումից հետո:

Բացի երկկողմ մի շարք կարևոր հացերի քննարկումից, պաշտոնական Թեհրանը հույս է հայտնել, որ Իրանի և Վրաստանի միջև նոր վիզային քաղաքականության շրջանակներում կվերականգնվի առանց վիզային ռեժիմը:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ևս կարծում է, որ պետք է ուրվագծել երկրի վիզային քաղաքականության նոր առաջնահերթությունները:

Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հնարավոր էներգետիկ ծրագրերը: Իրանական կողմն իր հերթին հայտնել է Վրաստանի հետ ապրանքաշրջանառության մեծացման մտադրության մասին:


© armedia.am