«ԱՄՆ աչքի տակ ունի բոլոր հնարավոր միջոցները, բացի Ռուսաստանի հետ ռազմական առճակատման» ,- Բարաք Օբամա

16:42     26 հունվարի, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Ռուսաստանին «անջատողական ուժերի» և Ուկրաինայի իշխանական ուժերի միջև վերսկսված բախումների համար, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք խորապես անհանգստացած ենք հրադադարի վերջին խախտումների, ինչպես նաև անջատողական ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի կապակցությամբ, որոնք աջակցություն են ստանում Ռուսաստանի կողմից. դրանք իրականացվում են  ռուսական ռազմատեխնիկայի միջոցով, ռուսական կողմի ֆինանսավորմամբ, ռուսական կողմի ուսումնական վարժանքների արդյունքում, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի մասնակցությամբ», -  հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Դելիում, Հնդկաստանում կիրակի օրը տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ:

Համաձայն Բարաք Օբամայի՝ իրենց կողմից հաշվի են առնվում բոլոր հնարավոր միջոցները, բացի ռազմական գործողություններից, որոնք կկանխարգելեն Մոսկվայի միջամտությունը հարևան երկրների ներքին կյանքին: 

 


© armedia.am