Մահացել է աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսսոսը

13:15     27 հունվարի, 2015

Հունվարի 25-ի գիշերը մահացել է աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսսոսը: Դեմիս Ռուսսոսը ծնվել է 1946թ հունվարի 15-ին Ալեքսանդրիայում: 5 տարեկանից Ռուսոսը երգել է տեղի հունական եկեղեցու երգչախմբում:  1950-ականների վերջին Սուեզի ճգնաժամի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվել է Հունաստան, որտեղ երիտասարդ երաժիշտը սկսել է համագործակցել Վանգելիսի հետ և նրա հետ միասին 1960-ականների սկզբին հիմնադրել է Aphrodite’s child ռոք խումբը: 1968թ. Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման պատճառով  խումբը հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել Rain and Tears երգի շնորհիվ: Արդեն 1970-ականների սկզբից երգիչը սկսել է հանդես գալ միայնակ` հանդիսատեսին ներկայացնելով համաշխարհային հիթ դարձած այնպիսի երգեր, ինչպիսիք են We Shall Dance, Goodbye My Love, Souvenirs երգերը: Նշենք, որ վերջինս շատ է դուր եկել նաև այն ժամանակվա ԽՍՀՄ առաջնորդ Բրեժնևին, ինչը հավանաբար պատճառ է հանդիսացել, որ երգիչը, անկախ երկաթյա վարագույրի առկայությունից, մենահամերգներով հրավիրվի ԽՍՀՄ:

Իր երաժշտական կարիերիայի ընթացքում Դեմիս Ռուսսոսը վաճառել է 60 մլն երաժշտական ալբոմ:


© armedia.am