Պակիստանում ահաբեկչության կացկածանքով ձերբակալվել է 9000 մարդ

13:31     27 հունվարի, 2015

Պակիստանում ահաբեկչության կացկածանքով ձերբակալվել է ավելի քան 9000 մարդ: Այս մասին հայտնում է The Hindu-ն:

Ձերբակալվածներից ավելի քան երեք հազարը մոլլա և մեդրեսեի ուսուցիչ են և ևս 3500-ը` աֆղանստանցի փախստական: Ձերբակալությունները հիմնականում տեղի են ունեցել պուշտուներով բնակեցված Խայբեր-Պախտունխվա նահանգում, որը Թալիբան շարժման հենակետերից է:

Ենթադրյալ գրոհայինների և նրանց աջակիցների ձերբակալությունը իրականացվել է Գործողությունների ազգային պլանի շրջանակներում:

Գործողությունների ազգային պլանը, որի նպատակն է խարխլել Թալիբանի դիրքերը Պակիստանում, մշակվել է Պակիստանի զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից 2014թ. դեկտեմբերի 16-ին Խայբեր-Պախտունխվա նահանգում ռազմական ուսումնարանի վրա իրականացված հարձակումից հետո:

Այն նախատեսում է բոլոր մեդրեսեների պետական գրանցում` նրանց վրա վերահսկողությունը խստացնելու նպատակով, Պակիստանում գտնվող աֆղանստանցի փախստականների հարցի կարգավորում, ռազմական դատարանների հիմնում, ծայրահեղական բնույթի նյութերի տարածման արգելում, ահաբեկչության դեմ պայքարի համար հատուկ ուժերի ստեղծում և այլն:


© armedia.am