ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որ նվիրված էր ուկրաինական վերջին զարգացումներին, սկսվեց նախատեսվածից երկու ժամ շուտ: Նիստի ընթացքում քննարկվեցին Ուկրաինայի արևելքում վիճակի սրացման պատճառները, փոխադարձ մեղադրանքներ հնչեցին ռուսական և ամերիկյան կողմերից:
Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Դոնբասում ստեղծված իրավիճակը որակվեց որպես «ամենաարյունոտը՝ Բալկանյան պատերազմի տարիներից ի վեր»: Իր մտահոգությունները հայտնեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ Մարիուպոլի ռմբակոծության մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ Անվտագության խորհրդի նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Լիտվան՝ հաշվի առնելով նոր սրացումները Ուկրաինայի արևելքում և հատկապես Մարիուպոլի ռմբակոծությունը, որ պատճառ դարձավ 30 մարդու մահվան: