Հունաստանի սոցիալական «Սիրիզա» կուսակցության և աջակողմյան ուժերի շրջանում նրանց որոշ համախոհների միջև ձևավորված բավականին յուրօրինակ կոալիցիան ԵՄ-ին ներկայացրել է սեփական երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու առաջարկ, որը թույլ կտա երկրի տնտեսությանն օգտվել Եվրոպական Կենտրոնական Բանկի վերջերս ընդունած Քանակական հեշտացումների ծրագրի քաղաքականությունից:
Պետք է նշել, որ Հունաստանի կառավորող նոր կոալիցիան արմատապես դեմ է տնտեսական կոշտ ռեժիմին, որը իրենից ներկայացնում է պետական պարտքի ամբողջական վերադարձ Եվրոպական Կենտրոնական Բանկին և Տրոյկայի[1] գործունեության դադարեցում երկրի ներսում: Ըստ նորաստեղծ կառավարության՝ սրանք այն կարևորագույն արգելքներն են, որ խոչընդոտում են երկրի տնտեսական կայուն զարգացմանը և խանգարում են Հունաստանին Եվրոպական Տնտեսական գոտում պահպանել իր դիրքերը: Սակայն այս պահանջը հակասում է ԵԿԲ-ի պետական պարտատաոմսերի գնման ծրագրին (նայել նախորդ թեման ԵԿԲ վերաբերյալ), ինչպես նաև Եվրոպական շուկայում երկիրն ի զորու չէ գործել միայն ինքնաֆինանսավորման միջոցով: Այս պատճառով ԵՏԳ-ի նախարարները Բրյուսելում երեկ տեղի ունեցած համաժողովում քննարկել են Հունական նոր կառավարության հետ հետագա համագործակցման հնարավոր ուղիները, ինչպես նաև որոշել են երկարաձգել հակաճգնաժամային ծրագրի ժամկետները, որն ավարտվում է փետրվարի 28-ին: Եթե Հունաստանը հրաժարվի վճարել Եվրագոտու երկրներին հակաճգնաժամային ծրագրի շրջանակնրում իրեն տրամադրված 240 միլիարդ եվրոն, ապա դուրս կմնա պետական արժեթղթերի գնման ծրագրից, ինչպես նաև քիչ հավանական է, որ կհայտնվեն մասնավոր ներդրողներ, որոնք պատրաստ կլինեն հանդես գալ ֆինանսկան աջակցությամբ:
Նորաստեղծ կոալիցիան առաջարկում է իր մոտեցումը Հունաստանի պարտատերերին. առաջին՝ նախկին պարտքի ներում, երկրորդ՝ մասնակցություն ԵԿԲ-ի պետական պարտատոմսերի գնման ծրագրին, որը հնարավորություն կտա շուկա մղել կանխիկ գումար, մեծացնել ապրանքների շրջանառության ծավալները, ինչն էլ կբերի նոր աշխատատեղերի ավելացման, գործազրկության մակարդակի կրճատման (այժմ կազմում է 25%): Այսպիսով, երկիրը դուրս կգա ֆինասական ճգնաժամից, կդադարի լինել թույլ օղակ Եվրագոտում: Այս ամենը կհանգեցնի ըդհանուր տարածաշրջանի տնտեսկան կայունցմանը:
[1] Տրոյկան իրենից ներկայացնում է Արժույթի Միջազգային Հիմնադրամը,Եվրոպական Խորհուրդը և Եվրոպական Կենտրնական Բանկը: Տրոյկան հակաճգնաժամային պարտատեր է հանդիսանում ողջ եվրագոտու տարածքում: