1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ դարձավ Զինված ուժերի ստեղծման սկիզբը:
Հայկական բանակի ձևավորման առաջին փուլը համարվում է 1988 – 1992թթ., երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:
1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:
2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատ արեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր: