ԵՄ երկրների ղեկավարներն իրենց վերջին հանդիպման ընթացքում որոշում կայացրին ընդամենը երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը: Սակայն միաժամանակ շարունակում է քննարկվել նաև ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Վերջին տվյալներով, ԵՄ-ն պատրաստվում է ՌԴ-ին հանել SWIFT (անգլերենից թարգմանված՝ Society for Worldwide Interbank Financial Telecommunications) համակարգից: Այս համակարգը թույլ է տալիս բանկերին դրամական փոխանցումեր իրականացնել, այսինքն՝ հանդիսանում է բանկային հիմնական գործիք: Ի՞նչ կպատահի, եթե Եվրոպան որոշում կայացնի Ռուսաստանին հանել SWIFT համակարգից, դա կնշանակի սառեցնել բանկային բոլոր փոխամցումները թե երկրի ներսում, թե երկրից դուրս: Այլ խոսքով, դակնշանակի երկրի դրամաշրջանառության կաթված, ինչը հանդիսանում է տնտեսական համակարգի երակը: Փետրվարի 12-ն ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպում ունենալ՝ քնարկելու համար ՌԴ-ին ուղղված պատժամիջոցները խստացնելու հարցը: Նրանք գուցե հնարավոր պատժամիջոցները քննարկեն ԱՄՆ-ի հետ համատեղ (աղբյուրը՝ bbc.com):