ԵՄ պատրաստվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

17:24     29 հունվարի, 2015

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, որի ժամանակ Ուկրանիայի արևելքում լարվածության մեծացման համատեքստում կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հարցը:  

Արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարաձգման և տնտեսական   նոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ ԵՄ նախատեսում է ևս 10 ամսով երկարացնել 2014թ մարտին Ռուսաստանի դեմ ընդունված պատջամիջոցների ժամկետը և ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիերի և կազմակերպությունների «սև ցուցակը»: Հիշեցնենք, որ Ղրիմի` Ռուսաստանին միանալու պատճռով ԵՄ 2014թ մարտին սառեցրել էր Ռուսաստանի և Ուկրանիայի 33 քաղաքացիների բանկային ակտիվները, ինչպես նաև սահմանափակել վերջիններիս վիզային ռեժիմը:  Նշենք նաև, որ ավելի վաղ EUobserver-ը հայտնել էր պատժամիջոցները 6 ամիս ժամկետով երկարաձգելու մասին:

Ինչ վերաբերվում է պատժամիջոցների ցանկի ընդլայնմանը, ապա Bloomberg գործակալության տվյալներով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը (հիմնականում խոսքը վերաբերվում է նավթի և գազի արդյունահանման նորագույն տեխնոլոգիաներին), արգելել Ռուսաստանի պետական պարտատոմսերի շրջանառությունը ԵՄ տարածքում: Ըստ կանխատեսումների վերջինս բավականին արդյունավետ կլինի Ռուսաստանի տնտեսական աճի նվազեցման տեսանկյունից:  

Ավելի վաղ քննարկվել է նաև միջազգային բանկայնին փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանին հեռացնելու հարցը, սակայն ԵՄ պաշտոնյաները դա այնքան էլ նպատակահարմար չգտան` վախենալով, որ Մոսկվան կարող է ստեղծել SWIFT այլընրանք:    

Պատժամիջոցների վերջնական փաթեթը կընդունվի փետրվարի 12-ին կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:    


© armedia.am