Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չեղյալ կհայտարարի ՌԴ դեմ սահմանափակումները ապրիլին՝ ուկրաինական հարցում առաջընթացի պարագայում: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության հանդեպ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, եթե Մոսկվան կատարի Վեհաժողովի ընդունած բանաձևի պահանջները: Դրանց համաձայն ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները չէին կարող մասնակցել ԵԽԽՎ քվեարկություններին և Վեհաժողովի աշխատանքներին:
«Բանաձևում ասվում է, որ հաջորդ՝ ապրիլյան նիստի ընթացքում կգնահատվի գրանցված առաջընթացը: Եթե առաջընթաց արձանագրվի, ԵԽԽՎ-ն կկասեցնի պատվիրաության՝ ձայնի իրավունքից և այլ իրավունքներից զրկելու գործընթացը»,- ասել է նա:
Բացի այդ, Բրասերը նշել է, որ Վեհաժողովը կարող է անդրադառնալ Ռուսաստանի իրավասությունների հարցին ամռանը և քննարկել սահմանափակումները չեղյալ հայտարարելու հարցը, եթե մինչեւ այդ հնարավոր չլինի առաջընթաց գրանցել:
«Խնդիրը մեր մեջ չէ և խնդիրը ռուսական Դումայի ներկայացուցիչների մեջ չէ, այլ Ուկրաինայի բնակչության, որ տանջվում է»,- ասել է Բրասերը:
Բանաձևը մասնավորապես անդրադառնում է «Ղրիմի ապօրինի անեկսացիային և դրա շարունակական ինտեգրմանը ՌԴ-ին» և նշվում, որ այս հարցի լուծումը մոտ ապագայում չի ակնկալվում: Նշվում է նաև, որ «առանց ՌԴ կամքի և ամբողջական մասնակցության ուկրաինական ճգնաժամի լուծումն անհնար է, հետևաբար ՌԴ-ն պետք է վեհաժողովի հետ այս հարցի, ինչպես նաև իր պարտականություններն ու համաձայնությունները շուրջ քննարկում կազմակերպի»:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 28-ին ԵԽԽՎ ՌԴ պատվիրակության իրավասությունների հաստատման վերաբերյալ բանաձևի քննարկման ընթացքում վեհաժողովի անդամները կողմ էին քննարկել ուկրաինական պատվիրակության առաջարկած բանաձեւի նախագծին, ըստ որի ՌԴ պետդումայի պատգամավորները զրկվում էին ձայնի իրավունքից մինչ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը: Նրանք նաև չն կարող զեկուցողի դերում հանդես գալ: Բանաձեւով Մոսկվան մեղադրվում է Ուկրաինայի հարավ-արևելքում զինված պայքարին մասնակցելու մեջ, ինչը ՌԴ-ն բազմիցս հերքել է:
Ի պատասխան այս որոշման ռուսական պատվիրակությունը լքել է նիստի դահլիճը և իր գործունեությունը ԵԽԽՎ-ում կասեցրել մինչ 2015-ի ավարտ:
Հարկ է նշել նաև, որ 2014թ.-ի ապրիլին վեհաժողովը հաստատել էր բանաձև, ըստ որի մինչ տարեվերջ ռուսական պատվիրակությանն արգելվում էր քվեարկել և մասնակցել ԵԽԽՎ մարմինների աշխատանքներին: Այս քայլին նախորդել էր ՌԴ-ին Ղրիմի միացումը: