Ֆրանսիան պատրաստ է օժանդակել Հունաստանին, Գերմանիան` դեռ ոչ

13:51     2 փետրվարի, 2015

Հունվարի 25-ի խորհրդաևանական ընտրություներից անմիջապես հետո Աթենքի արժեթղթերի շուկան շարունակում է գրանցել բացասական արդյունքներ: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի արժեքն ընկել է 38 տոկոսով:

Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է խրախուսել հունական կողմին: Նա փորձում է բանակցություների եզրեր գտնել վերջինիս հետ՝ ստեղծված ծանր իրավիճակը մեղմելու համար: Ֆրանսիան հայտարարում է, որ իրենք կարող են քննարկել Հունաստանի պարտքի մարման ժամկետները երկարաձգելու հարցը, կարող են մեղմել պարտքը, բայց չեն կարող ներել այն ամբողջությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է իր տեսակետն այս հարցի շուրջ. «Երբ տնտեսությունը գտնվում է անկումային վիճակում, պետք է մշակել զարգացման քաղաքականություն, և ոչ թե այն հեշտությամբ քամել՝ ավելի ու ավելի վնասելով բնակչությանը» (աղբյուրը՝ CNN.NEWS):

Հունաստանի նորընտիր վարչապետ Ծիպրասը հայտնում է, որ իրենց որոշ ժամանկ է պետք՝ աստիճանաբար վերականգնվելու համար: Նա համոզված է, որ  համատեղ ջանքերով կարելի է գալ փոխադարձ շահավետ համաձայնության, որն իր դրական արդյունքը կբերի ոչ միայն Հունաստանին, այլև Եվրոպային  (աղբյուրը՝ Bloomberg.com): 

Միաժամանակ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ երկիրը ԵԿԲ-ի աջակցության կարիքն ունի՝ տեղական բանկերն ընթացքի մեջ պահպանելու համար, սակայն նա ավելացնում է, որ Հունաստանը այլևս չի ուզում ֆինանսկան աջակցություն՝ հակաճգնաժամային համաձայնագրի ներքո և ցանկանում է իր պաշտոնական պարտատերերի հետ համագործակության նոր ձևի հասնել մինչև մայիսի վերջ: Որպես գլխավոր պարտատեր, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դեռեւս չի շտապում հանդիպել Ծիպրասի հետ` քննարկելու համագործակցության հնարավոր նոր ձեւաչափերը (աղբյուրը՝ Bloomberg.com):


© armedia.am